211652_close_icon
views-count23038 դիտում article-date 15:19 27-05-2017

Վայոց Ձորի մարզում 39-ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ձորում. 3 ժամ է՝ Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը չի բարեհաճում դեպքի վայր

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արման Մելքոնյանը իր վարած Nissan March մակնիշի 34 PT 165 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբն օպերատիվորեն ժամանել էր դեպքի վայր, ապա Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները «ուղտի ականջում քնած էին». 2 ժամից ավելի է պահանջվել, մինչև «գաի» աշխատակիցները բարեհաճել են դեպքի վայր, մինչդեռ, եթե ցանկություն ունենային օպերատիվորեն աշխատել, ապա 30 րոպեն բավական էր, որ տեղի ՃՈ աշխատակիցները իրենց հետաքննիչով հասնեին դեպքի վայր։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ 6-րդ վաշտի հետաքննիչները դեպքի վայր են ժամանում 2-3 ժամ ուշացումով, իսկ շատ դեպքերում էլ գալուց անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում վարորդների նկատմամբ՝ «մուննաթ գալով, թե խի՞ ես ավարիա տվել»։ Իսկ, ինչպես հայտնի է, ոչ ոք ապահովագրված չէ վթարից։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նույն վաշտի հետաքննիչների գործեր գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում, ինչի մասին առաջիկայում մանրամասն կներկայացենք մեր ընթերցողներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր