211652_close_icon
views-count3136 դիտում article-date 14:10 25-05-2017

Ու՞ր են բրոկերները. օտարման գործընթացի, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հարցերում թերություններ կան. վարչապետ

Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ պետական գույքի արդյունավետ կառավարման խնդիրներին: «Օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման, կոմիտեի կողմից իրենց վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպվելու գործիքակազմի թերություններ են առկա: Արձանագրվել է, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում այս ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների փորձն ու ներուժը»,- ասաց նա: Վարչապետը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում Կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, վերլուծություն և դրա հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշմամբ կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի վերաբերյալ նախագիծ: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին նա հանձնարարեց պետական գույքի օտարումն էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերն արդիականացնելու համար ծրագիր ներկայացնել: Կարեն Կարապետյանը անհրաժեշտ համարեց օգտագործել պետական գույքի կառավարման ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների ներուժը, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսել:

Նմանատիպ նյութեր