211652_close_icon

Մարտունու եւ Վարդենիսի բուժհաստատություններում թերություններ կան

views-count2194 դիտում article-date 17:58 08-02-2015
Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Վարդենիսի տարածքների առողջապահական հաստատություններում՝ բացառությամբ Ծովակի բուժամբուլատորիայի, անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք թերացումներ եւ բացթողումներ կան՝ կապված դեղորայքի բաշխման, սանիտարահիգիենիկ վիճակի, կատարողական կարգապահության, այլ խնդիրների հետ: Այս կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետը հանձնարարարել է առողջպահական հաստատությունների տնօրեններին՝ մեկամսյա ժամկետում վերացնել բոլոր արձանագրված թերությունները եւ բացթողումները, հակառակ դեպքում հետեւելու են պատիժները՝ օրենքով սահմանված կարգով: Ուսումնասիրությունները կրելու են շարունակական բնույթ մարզի առողջապահական բոլոր հաստատություններում:

Նմանատիպ նյութեր