4662 դիտում
19:23 02-07-2019
Հովիկ Աբրահամյանի ազգականները կապ չունեն 15 հողատարածքների օտարման գործընթացի հետ. փաստաբան
Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքներում գտնվող 15 հողատարածքների օտարման գործընթացի հետ կապված Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամների և ազգականների կողմից որևէ հանցավոր գործողություն չի կատարվել, հետևաբար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ չեն կայացվել։
Այս մասին[url=https://news.am/arm/news/521762.html?fbclid=IwAR1-Iuvoa95DOEusJYDQRO5l3Vq5RIayx9gL3wxqCSAA6U5miSMEpkrL6UY] NEWS.am–[/url]ի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են ձեռք բերել այդ հողատարածքները՝ նշելով, որ գործի մասին այլ տեղեկություններ չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ–ն հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր, որոնցով, սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/521762.html?fbclid=IwAR1-Iuvoa95DOEusJYDQRO5l3Vq5RIayx9gL3wxqCSAA6U5miSMEpkrL6UY]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3268 դիտում
14:10 25-05-2017
Ու՞ր են բրոկերները. օտարման գործընթացի, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հարցերում թերություններ կան. վարչապետ
Այս բաժնից
1219 դիտում
21:22 04-01-2025
Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
1231 դիտում
20:53 04-01-2025
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
1219 դիտում
20:07 04-01-2025
«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան. Yerevan today