211652_close_icon
views-count2576 դիտում article-date 19:32 24-03-2020

2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի հարկային մարմնի էջի էլեկտրոնային ծառայություններ ենթաբաժնում` «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվություն» վերնագրով (https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsInfTINProvided): Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես՝ կատարված գործարքների մասով ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը, հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար կարող եք զանգահարել (028)541-969, (028)459-790, (023)539-401, (028)139-706, (023)249-474, (026)451-551 հեռախոսահամարներով: Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը (2019թ.-ի համար` մինչև 20.04.2020թ.-ը) անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490, փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով ՀՎՀՀ-ն: 1) Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերի հաջորդականությունը նկարագրված է www.ekeng.am կայքում), ապա կարող են մուտք գործել https://file-online.taxservice.am («Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ») և գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում` սեղմելով «Ներկայացնել հայտ» կոճակը, մուտքագրել էլեկտրոնային հասցեն, այնուհետև` հաստատել, որից հետո, նշված էլեկտրոնային փոստային հասցեին հաղորդագրություն ստանալով և ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց հետո` գրանցել առցանց լիազոր: Առցանց լիազոր գրանցելուց հետո անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձև N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164): 2) Այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող են հարկային մարմնի սահմանված ձևի լիազորագրով լիազորել նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող այլ անձի՝ գրանցվելու որպես առցանց լիազոր։ Այդ նպատակով լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է` ըստ բնակության վայրի) պետք է ներկայացնի. ա) ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված և սկանավորված դիմում (օրինակելի ձև 1), բ) ֆիզիկական անձի կողմից լիազորին տրված, ստորագրված և սկանավորված լիազորագիր (օրինակելի ձև 2), գ) էլեկտրոնային փոստի հասցեն, որին կուղարկվի հաղորդագրություն՝ նշված հղումով մուտք գործելու համար, դ) ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը, ե) լիազորված անձի նույնականացման քարտի լուսապատճենը: Քաղաքացիների ներկայացրած էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց և առցանց լիազոր գրանցելուց հետո` անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձև N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164): [b]ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներ Հարկ վճարողների սպասարկման վարչություն[/b] Շրջան Էլ.հասցե Սպասարկման թիվ 1 բաժին Արաբկիր [email protected] Սպասարկման թիվ 2 բաժին Էրեբունի [email protected] Սպասարկման թիվ 3 բաժին Կենտրոն [email protected] Սպասարկման թիվ 4 բաժին Մաշտոց [email protected] Սպասարկման թիվ 5 բաժին Նոր Նորք [email protected] Սպասարկման թիվ 6 բաժին Շենգավիթ [email protected] Սպասարկման թիվ 7 բաժին Աշտարակ [email protected] Սպասարկման թիվ 8 բաժին Արմավիր [email protected] Սպասարկման թիվ 9 բաժին Արտաշատ [email protected] Սպասարկման թիվ 10 բաժին Գավառ [email protected] Սպասարկման թիվ 11 բաժին Գյումրի [email protected] Սպասարկման թիվ 12 բաժին Եղեգնաձոր [email protected] Սպասարկման թիվ 13 բաժին Իջևան [email protected] Սպասարկման թիվ 14 բաժին Կապան [email protected] Սպասարկման թիվ 15 բաժին Կոտայք [email protected] Սպասարկման թիվ 16 բաժին Վանաձոր [email protected] Սպասարկման թիվ 17 բաժին Սևան [email protected] Սպասարկման թիվ 18 բաժին Գորիս [email protected] Սպասարկման թիվ 19 բաժին Հրազդան [email protected] [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b] Կից ֆայլով ներկայացվում են դիմումի, լիազորագրի օրինակելի [url=https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=6823]ձևերը[/url] և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեները:

Նմանատիպ նյութեր