211652_close_icon
views-count60648 դիտում article-date 13:40 25-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի. նա նախկինում եղել է դատապարտված

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Խաչատուրովն է։ Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել՝ իրեն նետելով 6-րդ հարկից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել և մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել և 1 շաբաթ առաջ էլ հոգեբուժական հիվանդանոցից էր դուրս գրվել։ Փաստի առթիվ Արաբկիր քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգոր Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր