211652_close_icon
views-count66686 դիտում article-date 09:24 24-05-2017

Խոշոր ավտովթար Արծվի արձանի մոտ. բախվել են Opel-ն ու ցորենով բարձված ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցե Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հատվածում, բախվել են Opel մակնիշի 35 CN 849 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 NM 655 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի մեղավորը, ով դեպի Երևան ընթանալիս ճանապարհին կուտակված ջրի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ЗИЛ-ին։ Փաստի առթիվ ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր