211652_close_icon
views-count62393 դիտում article-date 16:56 23-05-2017

Պարզվել է օրեր առաջ Հրազդանում մահացած նորածին տղա երեխայի մոր ինքնությունը. նա երեխային ծննդաբերել է առանց բժշկական միջամտության

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարելու արդյունքում պարզել են այս տարվա մայիսի 15-ին Կոտայքի մարզում հայտնաբերված մահացած նորածնի մոր ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակչուհի՝ 40-ամյա Լ. Մ.-ն է, ով քննչական բաժնում հայտնել է, որ այս տարվա մայիսի 11-ին, առավոտյան իրենց բնակարանի զուգարանում առանց բժշկական միջամտության ծննդաբերել է տղա երեխա։ Վայրկյաններ անց նա նկատել է, որ երեխան մահացել է, ինչից հետո նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ ու տեղափոխել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք՝ դնելով խոտերի մեջ, որից հետո հեռացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Մ.-ն երկար տարիներ է, ամուսնալուծված է, խնամքին ունի 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/16/1067135/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 15-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան 10 հասցեի «Հայռուսգազարդ» ընկերության Կոտայքի գազալիցքավորման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակում, նորածին երեխայի դի կա։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերաիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սերգո Երիցյանի գլխավորությամբ։ Տեղում դատաբժիշկը հայտնել է որ մահացած նորածինը տղա էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր