211652_close_icon
views-count25047 դիտում article-date 15:29 22-05-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 64-ամյա վարորդը Opel-ով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվելով հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 34 AQ 963 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արուսյակ Կժոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր