38884 դիտում
23:35 09-06-2019
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվելով հայտնվել է դաշտում. վիրավոր ամուսինների հարազատները շնորհակալություն են հայտնում սանավիացիայի անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 13:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Կարեն Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 07 OO 781 համարանիշի ավտոմեքենայով` Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 75 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Մխիթարյանն ու նրա ուղևոր, 27-ամյա Լ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկաններն ու Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո արդեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհիվ սանավիացիայի ուղղաթիռով Լ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մարտունու հիվանդանոցի մոտ հավաքվածներy [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցին ասում էին, որ Կ. Մխիթարյանն ու Լ.Մ.-ն ամուսիններ են և իրենց շնորհակալությունն էին հայտնում առողջապահության նախարար Ա. Թորոսյանին, ում շնորհիվ սանավիացիայով վիրավորին տեղափոխեցին Երևան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+