211652_close_icon
views-count28122 դիտում article-date 10:37 20-05-2017

Երևանում երիտասարդ աղջիկը Toyota Vitz-ով բախվել է արտաքին լուսավորության էլեկտրասյանը. նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 34 RQ 208 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը երիտասարդ աղջիկ է եղել, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել արգելափակված ավտոմեքենայի միջից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում էլեկտրասյան վրայից պոկվել էին արտաքին լուսավորությունն ապահավող լուսարձակները։ ՃՈ-ն պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր