211652_close_icon
views-count7762 դիտում article-date 15:28 19-05-2017

Ռոնալդուն «Սելտային» մեղադրել է ճամպրուկով փող ստանալու մեջ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության հետաձգված խաղում՝ «Սելտայի» դեմ (4:1), մրցակցին մեղադրել է կաշառք ստանալու մեջ: Դրվագներից մեկում տեսախցիկները որսացել են պորտուգալացուն, որը ձեռքի շարժումներով մրցակցի պաշտպան Գուստավո Կաբրալին ճամպրուկ է պատկերել, որից հետո ակնարկել է, որ այն լցված է փողով և նախատեսված է «Սելտայի» համար՝ նկատի ունենալով, որ փող տվողը «Բարսելոնան» է եղել: Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ «Ռեալը» երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» առաջ անցավ երեք միավորով:

Նմանատիպ նյութեր