Սահմանապահները կանխել են 19-ամյա երիտասարդին ճամպրուկով սահմանն անցկացնելու փորձը. տեսանյութ
Իսպանիա- Մարոկո սահմանին սահմանապահները ուղևորներից մեկի ճամպրուկում երիտասարդ տղամարդու են հայտնաբերել: Նրան կանգնեցրել են այն բանից հետո, երբ ճամպրուկը սկսել է «շնչել»: Երբ պահանջել են բացել ճամպրուկը, ուղևորը թողել է այն ու փորձել փախչել: Ճամպրուկի մեջ հայտնաբերել են 19-ամյա աֆրիկացի միգրանտի:
39-ամյա Մարոկոցի ուղևորին և նրա 19-ամյա «ուղեբեռին» ձերբակալել են: