211652_close_icon
views-count15465 դիտում article-date 11:14 17-05-2017

Արտակարգ իրավիճակ Ավանում. կոյուղու խցանման պատճառով կեղտաջրերը լցվում են մարդկանց տները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Ավան վարչական շրևջանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում մի իսկական պատուհաս էր դարձել խցանված դիտահորը։ Պատճառը անձրևաջրերի և կեղտաջրերի կուտակումն էր, ինչի հետևանքով էլ ջրերը լցվում էին մարդկանց տները։ Իրավիճակի մասին տեղեկանալով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները ժամանեցին նշված վայր և խոտացան անել ամեն ինչ՝ խնդիրը լուծելու համար։ Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ ամեն անգամ, երբ անձրև է գալիս, պրոբլեմը բարձրանում է, ու իրենք շատ դեպքերում մասնավոր ընկերության միջոցով խցանում վերացնում են։ Խնդիրը կարգավորելու համար պետք է կատարվի հսկայական աշխատանք ու դրա համար բնակիչների հույսը «Վեոլիա Ջուր»-ն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր