211652_close_icon
views-count21226 դիտում article-date 11:08 05-05-2017

Երևանում 51-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 51-ամյա Սամվել Պողոսյանը Չարենցի փողոցի թիվ 135 հասցեի դիմաց իր վարած Volkswagen մակնիշի 88 ՍA 888 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սոս Շուշանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վարերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց և դեպքի մասին հայտնել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Փաստի առթիվ ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր