211652_close_icon
views-count125609 դիտում article-date 15:20 02-05-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում. ալյուրով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները վարորդի դին դուրս են բերում հատուկ տեխնիկայի գործադրմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։ Այս պահին Աշտարակի հրշեջ-փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերեն ավտոմեքենայից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ալյուրով, և այն ամբողջովին թափվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ամբողջական տվյալները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր