211652_close_icon
views-count22545 դիտում article-date 11:44 30-04-2017

Երևանում բախվել են զինվորականի ВАЗ 111 093-ը, բեռնատարն ու Hyundai-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Գևորգ Չաուշ և Մելքումով փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 111 093 մակնիշի 13 ՕԼ 652 համարանիշի, Shacman մակնիշի 930 ՕP 61 համարանիշի և Hyundai մակնիշի 33 DP 401 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ВАЗ 111 093-ի վարորդին, ով զինվորական է: Վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իր ինքնազգացողությունը լավ է: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը զինվորականն է եղել, սակայն այդ տեղեկությունը կպարզվի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից նշանակված մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր