211652_close_icon
views-count48021 դիտում article-date 16:09 23-04-2017

Լուսակիրի բացակայության պատճառով հերթական խոշոր ավտովթարը Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 78 ՍT 887 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 PA 352 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վարդգես Հովակիմյանն ու Աբրահամ Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանով Opel-ը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև գազատար խողովակի հենասյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ճանապարհային ոստիկանությունը բազամթիվ անգամ խոստացել է, որ նշված խաչմերուկում կվերականգնեն լուսակիրները, սակայն ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա..» ու լուսակիրների բացակայության պատճառով ամեն օր վթարներ են տեղի ունենեում: Եթե ճանապարհային ոստիկանությունը այս անգամ խոսքից չանցնի գործի՝ հետագայում ականատես կլինենք հերթական վթարների: Վթարի հարևանությամբ բնակվող տարեցներն սում էին. «Սովետի ժամանակ սվետաֆորը կար, ինչն էլ կարգավորում էր երթևեկությունը այս խիտ խաչմերուկում: Սովետի փլուզումից հետո չգիտես որ ծալապակասի ուղեղող անցավ՝ սվետաֆորը հանեց ու հիմա՝ խնդրեմ՝ օրը մեջ վթարի ենք ականատես լինում»: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր