211652_close_icon
views-count32097 դիտում article-date 11:51 12-04-2022

Մինչ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են», Երևանում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել․ բախվել են Kia-ն ու Chevrolet-ը․ կան վիրավորներ․ պատճառը՝ լուսակիրի անսարքությունն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցի դիմաց բախվել են Kia և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և  ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Աշոտ Կարինյանն ու Արմեն Հայրապետյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված խաչմերուկում 5 օր է լուսակիրները չեն աշխատում, իսկ պատկան մարմինները, ասես՝ «ուղտի ականջում քնած» լինեն։ Ոչ մի միջոց չեն ձեռնարկում լուսակիրները կարգավորելու ուղղությամբ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Գ․Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր