211652_close_icon
views-count21327 դիտում article-date 10:57 20-06-2017

Հերթական ավտովթարը՝ Երևանում. պատճառը լուսակիրի չվերականգնումն է, բախվել են Opel-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 34 MF 990 համարանիշի և Mercedes մակնիշի 35 DN 284 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Սարգիս Հայրապետյանը և Սամվել Մանգասարյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչը։ ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառ է նաև այն, որ նշված խաչմերուկում շաբաթներ առաջ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը տապալել էր խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրը, և մինչև այսօր չի վերականգնվել, ինչն էլ պատճառ է դառնում վթարների։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր