211652_close_icon
views-count50439 դիտում article-date 20:00 12-04-2017

Գյուղատնտեսական նոր տոնավաճառ՝ «Հրազդան» տոնավաճառի տարածքում

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իր [url=https://web.facebook.com/photo.php?fbid=1888192551456184&set=a.1374835559458555.1073741828.100007963711247&type=3&theater]ֆեյսբուքյան էջում [/url]գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի աջակցության կարիք, իսկ ‹‹Հրազդան›› տոնավաճառը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ ‹‹Հրազդան›› մարզադաշտին կից, ունի ընդարձակ տարածք, Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակվել է մի նախագիծ, ըստ որի՝ ‹‹Հրազդան›› տոնավաճառում բացվել է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ տոնավաճառ, որտեղ գյուղացիներն ու ֆերմերները կստանան բացառապես ԱՆՎՃԱՐ հարմարավետ տաղավարներ՝ իրենց ապրանքների վաճառքն իրականացնելու համար: Ծրագրի միակ նպատակն է խթանել հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը և արտադրողին հնարավորինս մոտեցնել սպառողին: Մանրամասների և հերթագրվելու համար կարող եք զանգահարել 077-11-11-66 հեռախոսահամարով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր