70547 դիտում
01:36 16-01-2014
Հրազդան տոնավաճառի դիմաց բախվել են Niva-ն ու Toyota-ն. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Աթենքի փողոցում, Հրազդան տոնավաճառի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Արթուր Ղուկասյանի վարած Ваз 21214 մակնիշի 29 SU 464 համարանիշի և 33-ամյա Գարիկ Թևոսյանի վարած Toyota Vitz մակնիշի 24 UU 852 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են <Արմենիա> բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի գլխավորությամբ:
Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Կարճ ժամանակում վթարի վայր էին ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6465 դիտում
00:28 16-04-2014
Հրազդան տոնավաճառի հարևանությամբ բախվել են Toyota Camry-ն ու Toyota Prado-ն. կա վիրավոր