Ինչո՞ւ էին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները ժամանել «Հրազդան» տոնավաճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 6-ին, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ողջ անձնակազմը շարային ստուգատես անցկացնելու նպատակով ժամանել էր «Հրազդան» տոնավաճառին հարակից տարաք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստուգատեսն անցկացնում են վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Կարապետյանն ու հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Արթուր Սահակյանը:
Վերջիններս նախ ստուգում էին ոստիկանների հագուկապը, այնուհետև ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, իսկ հետո՝ ռադիոկապը, որից հետո, եթե թերություններ չեն հայտնաբերվում, ՃՈ տեսուչը մեկնում է ծառայության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի