211652_close_icon
views-count27594 դիտում article-date 16:25 07-04-2017

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում. 68-ամյա կինը քացախաթթու խմելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի բնակչուհի, 68-ամյա Գյոզալ Հարությունյանն էր, ով իրենց տանը քացախաթթու խմելու միջոցով փորձել է կյանքին վերջ տալ։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն ամուսնացած չէր, բնակվում էր հաշմանդամ քրոջ հետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր