211652_close_icon
views-count90487 դիտում article-date 10:09 20-03-2017

Ինքնասպանություն Երևանում. 42-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Բեգլարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Մասոյանն էր։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Այս պահին ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր պետք է դին դուրս բերեն նշված հատվածից; [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր