211652_close_icon
views-count39057 դիտում article-date 10:09 19-03-2017

Երևան-Սևան ճանապարհին 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է արգելապատնեշին. նա ձորում չի հայտնվել արգելապատնեշի շնորհիվ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հենզել Բադասարյանը Երևան –Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 88 FD 889 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Բաղդասարյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, Արարատի մարզի բնակիչ, 21-ամյա Դայաննա Համբարձումյանը և Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հասմիկ Նիկոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը Աբովյան, մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ , վարորդ Հ. Բաղդասարյանն ու վիրավորներից Գ. Հովհաննիսյանը աշխատում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր