211652_close_icon
views-count8140 դիտում article-date 18:10 26-12-2015

43-ամյա վարորդը Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենայով բախվել է երկաթյա արգելապատնեշին. կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի փաստով: Ժամը 01:40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «ձախ վերունքային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Էդգար Ղազարյանը և «ճակատի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ՝ Սևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գևորգյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը քննիչ Սարգսյանի գլխավորությամբ պարզել են, որ Է. Ղազարյանը, վարելով Վազ 21102 մակնիշի 76 QM 777 համարանիշի ավտոմեքենան, նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին, ինչի պատճառով էլ նա և ուղևոր Կ. Գևորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր