211652_close_icon
views-count44008 դիտում article-date 15:45 11-03-2017

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 56-ամյա գյուղապետը KIA-ով վրաերթի է ենթարկել 91-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 56-ամյա Էդվարդ Միրզոյանը իր վարած KIA Sorento մակնիշի 212 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 91-ամյա Ժաժկով Կիրակոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Միրզոյանը Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի գյուղապետն է, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր