211652_close_icon
views-count17379 դիտում article-date 15:03 10-03-2017

Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ մխրճվել է առևտրի տաղավարի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 00։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի և Վ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 29-ամյա Աղվան Ոսկանյանի վարած Օpel մակնիշի 21 QQ 022 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 97 NO 700 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 33-ամյա Անի Խոջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Բախումից հետո Mercedes-ն էլ բախվել է առևտրի տաղավարներին։ Ավագ հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր