15592 դիտում
17:00 26-11-2016
Երևանում բախվել են 2 Opel ու Mercedes. Opel-ներից մեկն էլ մխրճվել է առևտրի տաղավարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 99 AT 993 համարանիշի, Mercedes մակնիշի 35 CD 129 համարանիշի և Opel մակնիշի 34 LA 383 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Opel մակնիշի 99 AT 993 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհին գտնվող առևտրի փոքրիկ կրպակի մեջ՝ վնասելով այնտեղ եղած գույքը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներբն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+