211652_close_icon
views-count19397 դիտում article-date 21:25 07-03-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում. բախվել են Volkswagen-ն ու Niva-ն. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Պուշկինյան ոլորաններում, բախվել են Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 1-ին թաղամաի բնակիչ, 31-ամյա Հարություն Ավետիսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AG 194 համարանիշի և Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 29-ամյա Արտակ Նալբանդյանի վարած ВАЗ 2121 նակնիշի 59 ND 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Նալբանդյաննն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 33-ամյա Արթուր Նալբանդյանը, 67-ամյա Գագիկ Նալբանդյանը և 63-ամյա Նազիկ Նալբանդյանը մարմնական վնավսավածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակա գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ նշված վաշտում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր