211652_close_icon
views-count15643 դիտում article-date 10:13 18-09-2015

Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում բախվել են «07»-ն ու BMW X5-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Պուշկինյան ոլորաններում բախվել են Գյուլագարակ գյուղի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գագինյանի վարած Վազ 21074 մակնիշի 14 ՍՏ 801 համարանիշի և Վանաձոր քաղաքի Սարի Թաղ 8Ա-ի բնակիչ, 22-ամյա Արմեն Սարգսյանի վարած BMW X5 մակնիշի 34 TA 903 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Գագինյանը և ուղևորներ, Արմավիր քաղաքի բնակիչ, 57-ամյա Կարինե Գագինյանը, Գյուլագարակ գյուղի բնակիչ, 50-ամյա Մանուշ Գագինյանը, Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի բնակիչ, 66-ամյա Յուրի Տերյանը և ևս 1 հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW X5-ը, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր