211652_close_icon
views-count40760 դիտում article-date 10:54 25-10-2017

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. «Ալավերդի» բժշկական կենտրոնի աշխատակիցը Chevrolet Niva-ով 30 մետր գլորվել է ձորը, ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Արման Կոնինյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի 34 RN 694 համարանիշի ավտոմեքենայով Սանահին-Ակներ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կոնինյանը, նրա ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Հակոբյանը, 15-ամյա Անուշ Կոնինյանը, 8-ամյա Գոռ Կոնինյանը և 12-ամյա Աննա Կոնինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կոնինյանն աշխատում է «Ալավերդի» բժշկական կենտրոնում, վիրավորներից Անուշ Կոնինյանը, Գ. Կոնինյանը և Աննա Կոնինյանը սովորում են Ալավերդու թիվ 11 դպրոցում և վարորդի երեխաներն են։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր