16210 դիտում
11:39 29-11-2015
Խոշոր ավտովթար Լոռու մարզի Պուշկինյան լեռնանցքի ոլորաններում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր
Երեկ` նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում` Պուշկինյան լեռնանցքի ոլորաններում, բախվել են Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Պետրոսյանի վարած Opel մակնիշի 34 RP 313 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Էդգար Սարգսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 TS 580 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Volkswagen-ի ուղևորուհի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Մելանյա Բեժանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
15592 դիտում
10:13 18-09-2015
Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում բախվել են «07»-ն ու BMW X5-ը. կա 5 վիրավոր
Այս բաժնից
15526 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց