211652_close_icon
views-count108258 դիտում article-date 10:08 02-03-2017

Խոշոր ավտովթար-հրդեհ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ. Nissan-ը բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել 2 մարտական հրշեջ ջոկատ, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Վթարի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Ոստիկանության ակադեմիայի սաները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հետաքննիչը։ Ոտիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր