211652_close_icon
views-count82396 դիտում article-date 18:15 25-02-2017

Երևանում բախվել են կին վարորդի Range Rover-ն ու մենեջերի Mercedes-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 SN 794 համարանիշի և Range Rover մակնիշի 33 OO 333 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին վարորդները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարից հետո Range Rover-ի վրայից համարանիշները հանել են։ Վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է Range Rover-ի հետնամասին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր