211652_close_icon
views-count128775 դիտում article-date 09:41 23-02-2017

Հերթական զոհը՝ Արցախում. մահացել է 26-ամյա կապիտան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ըստ նախնական տեղեկությունների, մահացու հրազենային վիրավորում է ստացել պաշտպանության բանակի կապիտան, 26-ամյա Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, դեպքը տեղի է ունեցել Արցախի պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հատվածում, իսկ Գ. Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր, կոչումով՝ կապիտան և համարվում էր իր գործի պրոֆեսիոնալ զինվորական։ Նա ամուսնացած էր և խնամքին ուներ 1 տարեկան աղջիկ։ *** 12։00 Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ Գ. Խուդինյանի մահվան առնչությամբ, որում ասված է. «Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները: 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»: [img]http://shamshyan.com/ups/images/0225975001487831745419060.jpg[/img]

Նմանատիպ նյութեր