Բունդեսլիգա. «Բավարիա»-ի հերթական «զոհը» «Ֆրայբուրգ»-ն էր. տեսանյութ
Բունդեսլիգայի առաջատար «Բավարիա»-ն 21-րդ տուրի իր հանդիպումը անցկացրեց «Ֆրայբուրգ»-ի հետ: Պեպ Գվարդիոլայի թիմը առանց, որևէ մեծ ջանքեր գործադրելու չորս անպատասխան գնդակ ուղարկեց բադենյան ակումբի դարպասը: Մյունխենցիներին հաշվի մեջ առաջ մղեց Դանտեն, իսկ մինչ ընդմիջման գնալը Շերդան Շակիրին ևս երկու անգամ գրավեց «Ֆրայբուրգ»-ի դարպասը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Կլաուդիո Պիսարոն:
«Բավարիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց իր 19-րդ հաղթանակը և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյունխենյան սուպերակումբի ակտիվում գրանցված է 59 միավոր:
«Բավարիա» - «Ֆրայբուրգ»`4:0
Գոլեր` Դանտե 19’, Շակիրի 34’, 42’ , Պիսարո 88’