211652_close_icon
views-count22234 դիտում article-date 18:19 16-12-2022

Չդառնամ էլի զոհը գայլերի…Ավետ Բարսեղյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին. ՀՈԼՈՎԱԿ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, իսկ հոլովակին կից գրել է.

«Գոյության համար պայքարը բախտն է հայերիս,Ի՞նչ արժե դա գիտենք միայն ես ու հայելիս…
Լինելու համար գոռոցը,սիրվելու համառ զոռոցը,անմեղ մանուկի զռռոցը,անօրոր ցուրտ օրորոցը…օրացույցի պարանոցը ՝մերկ երջանկության օրերը ցավերի, ցավերիս…
գիտենք անգիր, անխոս, անկիրթ՝ Ես ու հայելիս:
-Վայելի՛ր, ասում է մեկը,
Վա՜յ, էլի՞ սպասում է մեկը,
Հայելի՛, կամ դու ես թեքը, կամ ուղեղը իմ:
Հա՛յ, էլի անցյալ սխալները՝ քո դեմքի չանցնող խալերը, երևում են,
Վերևում են շփոթել, թերի մի ճակատագիր են գրանցել…
Ների՛ր, ինձ ներիր, որ քեզ եմ մեղադրում էլի, մեղք չունես, անհոգ իմ հայելի,
դու միշտ նույնն ես,
քեզ նայողն՝ ուրիշ,
մեկը՝ սխալ մեղքով, իսկ մյուսը՝ ճիշտ:
Ու այսօր դարձել ես ինձ ընկեր՝ մոտ, լսող, անխոս ու սիրելի:
ՏԵՂ ունե՞ս քո մեջ, իմ հայելի, գամ, ապրեմ, որ չդառնամ էլի անիմաստ զուր զոհը գայլերի…
ՔԱՅԼԵՐԻՍ համար ինձ կներեք, Արցախում արյուն տված տղեք,
Ինձ նայում եմ՝ խեղճ ու զզվելի,
Դու՛ փակիր աչքերդ հայելի, որ չարտացոլես այս ատելի իրականությունն ու ինձ հանկարծ:
Ախ՜, Աստված ջան, Նոր տարվա շեմին հին դարդով եղանք հենց լացելիս՝
ՀայաստանԱրցախը, թշնամին, հայի կեղտը, Ես ու հայելիս»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր