53-ամյա զբոսաշրջիկը հյուրանոցի 9-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո ողջ է մնացել
Գերմանացի 53-ամյա մի զբոսաշրջիկ Փաթթայայում գործող հյուրանոցի 9-րդ հարկից վայր է ընկել ու հրաշքով ողջ մնացել, գրում է Phuket Gazette թերթը։
Տղամարդն այնքան հաջողակ է եղել, որ ընդամենը ձեռքն է կոտրել։
Նրա «վայրէջքի» արագությունը կոտրել է հյուրանոցին կից գործող սրճարանի տանիքը, ինչի շնորհիվ էլ տղամարդը մեծ արագությամբ չի բախվել ասֆալտին։