211652_close_icon

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Արմավիրի մարզն ունի նոր քրեական ոստիկանապետ, ով համարվում է իր գործի գիտակ, ում ղեկավարած բաժիններում բացահայտվել և կանխվել են բազմաթիվ աղմկահարույց, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործություններ

views-count6121 դիտում article-date 16:27 10-02-2026
Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ, ով ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ե․ Նիկոյանը ոչ միայն ոստիկանության համակարգում, այլ նաև հանրության շրջանում դրական է բնութագրվում, համարվում է իր գործի գիտակ և որ ամենակարևորն է՝ ունի մարդկային հատկանիշներ և լավ «օպերատիվնիկ» է, ում ղեկավարած բաժիններում բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ առանձնապես ծանր, և կանխվել են նաև բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր