211652_close_icon

Ֆրանսիայի բանկի ղեկավարը հրաժարական կտա ժամկետից շուտ. La Tribune

views-count220 դիտում article-date 23:59 09-02-2026
 Ֆրանսիայի բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլլերուա դը Գալոն ժամկետից շուտ հրաժարական կտա 2026 թվականի հունիսի 1-ին, գրում է La Tribune պարբերականը։

Վիլլերուա դը Գալոյի լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականի աշնանը, սակայն նա որոշել է լքել 2015 թվականից ի վեր զբաղեցրած պաշտոնը։

Ֆրանսիայի բանկից հեռանալուց հետո 66-ամյա տնտեսագետը կղեկավարի անապահով ընտանիքների երեխաներին և դեռահասներին օգնող Apprentis d’Auteuil («Ապպրենտի դը Օթեյ») հիմնադրամը։

Վիլլերուա դը Գալոն ավարտել է Ազգային կառավարման դպրոցը (École Nationale d'Administration, ENA)։ Նա, ի թիվս այլ պաշտոնների, 1997-2000 թվականներին եղել է էկոնոմիկայի նախարարներ Դոմինիկ Ստրոս-Կանի և Քրիստիան Սոտերի աշխատակազմի ղեկավարը։

Պարբերականի տվյալներով՝ քննարկումներ են ընթանում Վիլլերուա դը Գալյոյին Ֆրանսիայի կենտրոնական բանկի իրավահաջորդի պաշտոնում փոխարինելու համար։ Մյուս թեկնածուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող 57-ամյա Էմանուել Մուլենն է: Վերջինս, ինչպես նշվում է, բանկային ոլորտում փորձ ունի։

Ֆրանսիայի բանկի ղեկավարին նշանակում է Հանրապետության նախագահը՝ խորհրդարանի երկու պալատների ֆինանսական հանձնաժողովների հետ խորհրդակցություններից հետո։

Նմանատիպ նյութեր