211652_close_icon

Հռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք

views-count412 դիտում article-date 14:16 10-02-2026
Հռոմի պապ Լևոն XIV-ի հրահանգով Ուկրաինա է ուղարկվել երեք բեռնատար, որոնք տարել են 80 էլեկտրագեներատոր, ինչպես նաև դեղորայք և սնունդ։ Մարդասիրական օգնությունն արդեն ժամանել է երկիր։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Vatican News-ը։

Փետրվարի 4-ին տեղի ունեցած ունկնդրության ժամանակ Հռոմի պապը կոչ էր արել աջակցել Ուկրաինային՝ հաղթահարելու էներգետիկ ենթակառուցվածքին հասցվող հարվածների հետևանքները։ Նա նաև երախտագիտություն էր հայտնել բազմաթիվ թեմերում, մասնավորապես՝ Լեհաստանում իրականացված համերաշխության նախաձեռնությունների համար։

«Պապն արձագանքել է բազմաթիվ եպիսկոպոսների կոչերին, որոնք, գիտակցելով պատերազմի պատճառած տառապանքները, աջակցություն են խնդրել՝ օգնելու Ուկրաինային հաղթահարել ուժեղ ցրտերի առաջացրած դժվարությունները։ Գիշերը ջերմաստիճանն իջնում ​​է մինչև -15 աստիճան Ցելսիուս, մինչդեռ ցերեկը ջերմաստիճանը տատանվում է -10-ից մինչև -12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։

Շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ տաքացվող ապաստարաններում ջերմություն փնտրելու համար, որտեղ գեներատորների շնորհիվ նրանք կարող են նաև տաք սնունդ ստանալ», - ասվում է հրապարակման մեջ։

Նմանատիպ նյութեր