211652_close_icon
views-count60075 դիտում article-date 22:00 14-02-2017

«Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, Opel-ն էլ բախվել է ՃՈ ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AՏ 015 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան –Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի երիտասարդներ ասում էին որ վթարից հետո Mercedes-ի միջից 2 տղա, 2 աղջի դուրս են եկել և չսպասելով ՃՈ աշխատակիցների ժամանմանը՝ ասում էին. «Թքած ավտոյի վրա, սենց ավտոներ ենք կլխկոնձի տվել: Թռանք, քանի չեն եկել» և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել են վթարի վայրից: Ու մինչ ՃՈ աշխատակիցները վթարի վայրում իրենց Toyota մակնիշի ծառայողական ավտոմեքենայով հսկում էին դեպքի վայրը, մինչ կժամաներ հետաքննիչը, Opel մակնիշի 33 PՏ 779 համարանիշի ավտոմեքենան բախվում է Toyota-ին: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև Mercedes-ի սեփականատիրոջ տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ պատկան մարմինները, մասնավորապես, Արմավիրի մարզպետարանը չի բարեհաճել զբաղվել մերկասուռույցի վերացման ուղղությամբ, ճանապարհի սառույցը մշակելու ուղղությամբ չեն կատարվել ոչ մի աշխատանքներ, այն դեպքում, երբ նշված ճանապարհով ամեն օր իր «ջիպով» աշխատանքի է մեկնում իսկ հետո տուն վերադառնում Արմավիրի մարզպետ, գեներալ Աշոտ Ղահրամանյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր