211652_close_icon
views-count21047 դիտում article-date 09:36 16-02-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan-ն ու Renault-ն. վերջինս գլխիվայր շրջվել է․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Գևորգ Չավուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan և Renault մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ Renault-ն գլխիվայր շրջվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Խաչատրյանը, մինչև ժամանել են Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Պարեկներ Ռ․ Եղիազարյանին և կրտսեր պարեկ Խ․ Խաչատրյանին փոխարինել են 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռոյանն ու պարեկ Հովհաննես Առաքելյանը։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր