22174 դիտում
22:42 01-12-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen Passat-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Սուրիկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը չի տուժել:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, այնուհետև փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:
Փաստ առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը հայտնում է, որ միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ընկերությունները ժամանել ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքները, իսկ շրջվելու հետևանքով էլ կոտրվել է ճանապարհային երթևեկության նշանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+