86876 դիտում
20:12 04-02-2017
«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմած կալանավորը տաք հետքերով հայտնաբերվեց
Քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել են այսօր՝ փետրվարի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս․ Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերելու օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը և Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիորսյանը։
Այս պահին փախուստի դիմած կալանավորը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանությունում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: