Արագածի հրշեջ-փրկարարների, «Ծաղկահովիտ» ԲԿ-ի բուժանձնակազմի և Արագածոտնի պարեկների կողմից Շենկանի գյուղի անանցանելի, մերկասառույց մի քանի կմ ճանապարհը հաղթահարելուց հետո ծննդկանը «Արթիկ» ԲԿ-ում լույս աշխարհ է բերել արու զավակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին «Արթիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, նշված բուժկենտրոնի աշխատակիցների և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկների կողմից դժվարանցանելի ու մերկասառույց մի քանի կիլոմետր ճանապարհ հաղթահարած՝ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկանի փոքրիկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդկան 28-ամյա Մարիամ Ա․-ին Արագածի հրշեջ-փրկարարները կարողացել են միայն թրթուրավոր ամենագնացով գյուղից մոտեցնել մինչև «Ռեա-Թազ» բնակավայրի սկզբնամաս և այնտեղ հանձնել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադին։ Այնուհետև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնում բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ծննդկանը ռեանիմոբիլով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղի բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տրված երդմանը, իրենց ուշադրության կենտրոնում են պահել ծննդկանին, ով ժամեր անց լույս աշխարհ է բերել նորածնին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր ծնված փոքրիկը տղա է և ընտանիքի երրորդ երեխան, ում ծնողները անվանել են Աբրահամ։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի էր, քանի որ ձյունապատ էր ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել էին ու ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում էին հիվանդանոց։
Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում էին շտապօգնության ավտոմեքենան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելքոնյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ, որպեսզի շտապօգնությանն ուղեկցեին հիվանդանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննարկվում էր ծննդկանի «Ապարան», թե «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխելու հարցը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։