211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի կամրջի հարևանությամբ «Toyota»-ն բախվել է ճանապարհին եղած խոչընդոտ փոսին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3610 դիտում article-date 19:05 19-01-2026
Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդից դեպի Աշտարակ տանող H6 ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի հարևանությամբ, «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին եղած խոչընդոտ փոսին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Միքայել Ավագյանը և Արմեն Մինասյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր