211652_close_icon
views-count7709 դիտում article-date 23:00 25-01-2017

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդամակցել է ՀՀԿ-ին.lurer.com

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդամակցել է ՀՀԿ-ին: Նշենք, որ նախարարը երկար ժամանակ, կարծես թե, խուսանավում էր կուսակցությանն անդամակցելուց, սակայն, ինչպես հայտնի դարձավ, կայացրել է այդ որոշումը: «Ես կարծում եմ` քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլևս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաև քաղաքական պատասխանատվություն: Լինելով Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում` ես պարտավոր եմ կրել նաև քաղաքական պատասխանատվություն»,- այսպես է Ամիրյանը մեկնաբանել ՀՀԿ-ին անդամակցության իր որոշումը:

Նմանատիպ նյութեր